Օլանդը չի բացառել ռուս-թուրքական պատերազմի հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծիք է հայտնել, որ պատերազմի հավանականություն գոյություն ունի Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով, փոխանցում է Ntv.ru-ն:

Այս մասին Օլանդը հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում: «Նման ռիսկ կա, սակայն կոնֆլիկտի սրացումն անթույլատրելի է: Հենց դրա համար այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստ է հրավիրվել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է զորքեր մտցնել Սիրիայի հյուսիս, իսկ Սաուդյան Արաբիան՝ Սիրիայի հարավ, ՌԴ ԱԳՆ-ում մտահոգություն հայտնեցին և որոշեցին նիստ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ում: ՌԴ-ն բանաձև է ներկայացրել, որում պահանջում է հարգել Սիրիայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս