Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1987 թ. ծնված Արթուր Ք.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 165 փամփուշտ և «Ֆ1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Կարինե Թ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով ողորկափող հրացան:

1972 թ. ծնված Գագիկ Ա.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտ, գործարանային արտադրության 1 ականորսիչ և ինքնաշեն եղանակով պատրաստված զենքի մաս-մեխանիզմներ:




Լրահոս