
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերին ու Մարիո Գյոտցեն, ինչպես նաև պաշտպաններ Մեհդի Բենատիան ու Սերդար Տասկին, ամբողջովին ապաքինվել են վնասվածքներից:
Այս առնչությամբ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է. «Նրանք պատրաստ են և վատ մարզավիճակում չեն: Սակայն առայժմ չեմ կարող ասել, թե նրանք քանի րոպե են պատրաստ խաղալ»:
Հիշեցնենք, որ այսօր «Բավարիան» ընդունելու է «Դարմշտադին», իսկ փետրվարի 23-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրնկալվելու է «Յուվենտուս»-ին: