Կան ազգությամբ հայեր, ովքեր փաստորեն թուրքական «երգն» են երգում. Նաիրա Կարապետյանը` ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դեմ բողոք է ներկայացրել՝ պատճառաբանելով, թե նա վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին: Վերջինս ազգությամբ հայ է, բայց ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին հակահայկական նախագծերի քննարկման ժամանակ թուրքական պատվիրակության մյուս անդամների հետ միասին փաստաթղթերին կողմ էր քվեարկել: Դրանից հետո Զոհրաբյանը մոտեցել էր նրան:

Armlur.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը նշեց, որ բողոքի մասին տեղեկացել է մամուլից և այդքան էլ վստահ չէ, որ նման բան է եղել:

«Ես պարզապես զարմացած եմ, որ նա քվեարկել է այնպես, ինչպես քվեարկել է Թուրքիայի պատվիրակությունը: Նա կարող էր ցուցաբերել ազգայնական դիրքորոշում և չմասնակցել քվեարկությանը», – ընդգծեց նա:

Մանրամասները ` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս