Եղանակն իրենն ասում է. կրկին ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան Էլգրանդ» մակնիշի 34TL204 պետհամարանիշով (վարորդ Ա. Վ., ծնվ. 1965թ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի կամրջի մոտակայքում ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ՎԱԶ-2106 մակնիշի 35LT156 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս