168 ժամ. Երկրապահները դժգոհ են նոր օրենքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազգային ժողովում ընդունվեց օրենք “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին”։ Սա արվեց Արցախյան պատերազմի մասնակիցների բողոքը մեղմելու նպատակով։ Մինչդեռ Արցախյան պատերազմի մասնակիցների մի մասը համարում է, որ իրենք երկրապահ չեն, այլ ազատամարտիկ։ Խնդիրն այն է, որ երկրապահ են համարվում Երկրապահ կամավորականների միության անդամները, իսկ պատերազմի այն մասնակիցները, ովքեր ԵԿԱ անդամ չեն, իրենց համարում են ազատամարտիկ։ Նրանք համարում են, որ նման օրենք ընդունելով՝ փորձ է արվում բոլոր ազատամարտիկներին դարձնել երկրապահ, քանի որ օրենքում նշված է հենց երկրապահ կամավորականի և ոչ թե ազատամարտիկի մասին։
 
Որպես փոխզիջում՝ ազատամարտիկներն առաջարկում են, որ ընդունվի օրենք “Արցախյան պատերազմի մասնակիցների սոցիալական պաշտպանվածության մասինե։ Ըստ նրանց՝ և՛ երկրապահները, և՛ ազատամարտիկներն Արցախյան պատերազմի մասնակից են, և նման օրենքը կմիավորի իրենց և ոչ՝ բաժանի, ինչպես արեց “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքը”,- գրում է թերթը։
Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս