![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/david_alaba_geht_juristisch_launchy-view-135178862176420121101180236.jpg)
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Վերջին ամիսներին շատ եմ աշխատել՝ վնասվածքից վերականգնվելու և խաղային որակներս բարելավելու համար: Այժմ ապագայիս մասին չեմ մտածում: Մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Ես կենտրոնացած եմ «Բավարիա»-ում իմ ելույթների վրա և մնացածը, պարզապես, լուրեր են»,- Bild-ը մեջբերում է Ալաբայի խոսքերը: