ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով 2 սերբ դիվանագետ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով 2 սերբ դիվանագետ է զոհվել. փոխանցում է France Presse-ը:

Այս մասին հաստատել է Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը:

Դեսպանատան աշխատակիցներին ահաբեկիչներն առևանգել էին 2015թ. դիվանագիտական ավտոշարասյան վրա հարձակման ժամանակ:

Ամերիկյան անօդաչու սարքը հարված է հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ լիբիական Սաբրատա քաղաքում, որի մերձակայքում առևանգնվել էին դիվանագետները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս