Պենտագոնը ցուցադրել է, թե ինչպես է ոչնչացնում ահաբեկիչների դրամապահոցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին իրականացված ավիահարվածների տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ-ի ՊՆ կողմից: Ամերիկյան ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների դրամապահոցը. փոխանցում է CNN-ը:

Կադրերից երևում է, թե ինչպես են պայթյունից հետո օդում սավառնում թղթադրամներ հիշեցնող փոքր իրեր:

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Լլոյդ Օսթինը CNN-ի մեկնաբանություններում օպերացիան «լավ հարված» է անվանել:

«Մեր գնահատականի համաձայն՝ իսլամիստները զրկվել են 1 մլն դոլարից»,-ասել է գեներալը՝ նշելով, որ սա առաջին ավիահարվածը չէ ահաբեկիչների դրամապահոցի ուղղությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս