
Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարի կարճ ծրագրից հետո երկրորդն է:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից, հայկական պարային զույգը առաջին ելույթից հետո հավաքեց 54,98 միավոր: Առաջին տեղում Գերմանիան ներկայացնող զույգն է՝ 65, 06 միավորով:
Կարճ ծրագրից հետո Կարապետյան-Սենեկալ զույգն իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայանալու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:
Պարային զույգերի ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 21-ին: