ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին

Վարդենիս-Մարտունի ճանապարհահատվածի` ռազմավարական նշանակություն ունեցող մոտ 10 կմ հատվածն ամբողջովին գտնվում է անմխիթար վիճակում: Ճանապարհը ներկա պահին դժվար անցանելի է, ասֆալտն ամբողջովին քայքայվել է, խոշոր քարերն առանձնացել են ասֆալտի հիմնական հատվածից, դարուփոսերի պատճառով վարորդները բավականին դժվարությամբ են անցնում այս ճանապարհով: Ի դեպ, սա միակ ճանապարհն է, որով հնարավոր է գնալ Վարդենիսից դեպի Քարվաճառ (Քելբաջար):

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է գրավ դրվել միայն հողամասը, առանց դրան ամրակցված շենքերի, շինությունների: Եվ ուզում եմ իմանալ՝ հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասի վրա կարելի՞ է կառուցապատում իրականացնել:

Ռուբեն Իսահակյան (59 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, քանի որ հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող՝ գրավատուի շենքերի եւ շինությունների վրա: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդված): Գրավատուն իրավունք ունի առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը՝ օրենքի ուժով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267 հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սեփականատիրոջը պատկանող հողամաuի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ uեփականության իրավունքը փոխանցելիu օտարվում են նաեւ շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման եւ սպասարկման համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Անժամկետ հաշմանդամություն սահմանելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Եվ ուզում եմ իմանալ՝ ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամները:

Աիդա Միրզոյան (57 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Միաժամանակ հայտնում ենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ԱՎԾ վիճակագրական տվյալների փոխանցմամբ յուրաքանչյուր տարի առաջնակի հաշմանդամ են ճանաչվում մոտ 16 հազար մարդ: Ի դեպ, առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ երկրորդ տեղում հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունն է:




Լրահոս