Ժերար Դեպարդիեն քննադատել է Ջորջ Քլունիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости-ն հաղորդում է, որ ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատմել է իր նոր Saint Amour ֆիլմի մասին, ինչպես նաև քննադատություններ է հնչեցրել ամերիկյան կինեմատոգրաֆի և իր ամերիկացի գործընկեր Ջորջ Քլունիի հասցեին:

Գործակալության փոխանցմամբ՝ Դեպարդիեն լրագրողներին հայտնել է, որ իրեն դուր է գալիս եվրոպական ուտելիքն ու Ռուսաստանը, սակայն դուր չի գալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Խոսելով նոր ֆիլմում իր աշխատանքի մասին` նշել է, որ չի կարդացել սցենարը: «Ես այն երբեք չեմ կարդում, որպեսզի բնական խաղամ»,- ասել է դերասանը:

Այնուհետև Դեպարդիեն զվարճացրել է լրագրողներին` ժամանակակից ամերիկյան կինեմատոգրաֆը և հատկապես «բլոկբաստերի» ժանրը համեմատելով «բուրումնավետ արտաթորանքով լի լողավազանի» հետ:

Ֆրանսիացին քննադատաբար և թերահավատորեն է արտահայտվել Ջորջ Քլունիի հասարակական գործունեության մասին, որը փառատոնի շրջանակներում հանդիպել էր Անգելա Մերկելին միգրացիոն ճգնաժամի շուրջ զրուցելու համար:




Լրահոս