«Ատլետիկո»-ն կպայքարի մինչև վերջ. Կոկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն «Վիլյառեալ»-ի հետ ոչ ոքիից հետո ընդգծել է, որ թիմը պայքարելու է մինչև առաջնության ավարտը:

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Բարսելոնա»-ից hետ է մնում 8 միավորով:

«Հիմա մենք երկրորդ հորիզոնականում ենք և կպայքարեն մինչև վերջ, որպեսզի ավարտենք բարձր հորիզոնականով: «Վիլյառեալ»-ի հետ ինտենսիվ էինք խաղում, բայց մեզ գրոհներում ինչ-որ բան էր պակասում, պետք է ագրեսիվ լինեինք», – ասել է նա:




Լրահոս