Աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) տվյալներ է հրապարակել 2011-2015թթ. սպառազինության մատակարարման մասին, որոնց համապատասխան՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պահպանել են առաջատարի իրենց դիրքը զենքի արտահանման շուկայում:
ԱՄՆ-ի գլխավոր գնորդներն են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան, իսկ ամերիկական զենքի գնորդ խոշոր տարածաշրջանը Մերձավոր Արևելքն է:
Ռուսական զենքի գլխավոր գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանն ու Վիետնամը:
Զենքի մատակարարման խոշորագույն արտահանողների թվում երրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանը, չորրորդ տեղում Ֆրանսիան է, հինգերորդ տեղում՝ Գերմանիան. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հիմնադրվել է 1966թ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան