Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի ռազմական օպերացիա իրականացնել ոչ միայն Սիրիայի, այլև այլ երկրների տարածքում, և դա չի դիտարկվի որպես սուվերենության խախտում:
Էրդողանն այս հայտարարությունը բացատրել է նրանով, որ Թուրքիան իրավունք ունի ներխուժել այն երկրներ, որտեղ ակտիվ են ահաբեկչական բջիջները, որոնք սպառնալիք են ներկայացնում Անկարային:
«Թուրքիան ունի բոլոր իրավունքները Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնելու համար, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորումները, և դա ահաբեկչության դեմ պայքարի մի մասն է»,-նրա խոսքն է մեջբերում Hurriyet-ը:
Նրա խոսքով՝ այդ դեպքում Թուրքիան չի խախտում ոչ մի երկրի սուվերենություն:
Թուրքական հրետանին արդեն մեկ շաբաթ պաշտոնապես հրետակոծում է Սիրիայի տարածքում քրդերի դիրքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան