
Փետրվարի 21-ին, ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Նաիրա Ղ.-ն, 1992 թ. ծնված Նարեկ Խ.-ն, 2008 թ. ծնված Սիրանուշ Խ.-ն, 1991 թ. ծնված Էդգար Խ.-ն և 1985 թ. ծնված Արման Ճ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը` փայտյա վառարանի թերայրումից առաջացած շմոլ գազի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: