Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է համացանցի իր էջում:

«Հարգելի լրագրողներ ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները դա իմ անձնական որոշումն է:

Շնորհակալ եմ համատեղ և հետաքրքիր աշխատանքի համար»,-գրել է Բաբայանը:

Լրագրողները փորձել են պարզել պատգամավորի որոշման պատճառները, սակայն նա միայն բանավոր կրկնել է իր գրածը` դա անձնական իր որոշումն :




Լրահոս