Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի ակնկալում Ռուսաստանից զբոսաշրջիկների քանակի նվազում՝ չնայած ռուս-թուրքական լարված հարաբերություններին, փոխանցում է Reuters-ը:
Դավութօղլուն խոստովանել է, որ ներկա պահին Թուրքիան որոշակի դժվարությունների հետ է բախվել՝ կապված տուրիստական ոլորտի հետ:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի տուրիստական ոլորտին ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցով նախագիծը, փոխանցում է Hurriyet-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տուրարդյունաբերության փրկության համար, որը տուժել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամից, Թուրքիայի իշխանությունները մտադիր են 87 միլիոն դոլար հատկացնել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան