Անթալիայում ռուս զբոսաշրջիկների առաջին խմբին ծաղիկներով են դիմավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 ամսվա ընթացքում առաջին անգամ թուրքական կուրորտային Անթալիա քաղաք մեկնած ռուս զբոսաշրջիկներին օդանավակայանում ծաղիկներով և բանկետային սեղանով են դիմավորել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Մոսկվա-Անթալիա չվերթը թուրքական քաղաք է տեղափոխել 189 զբոսաշրջիկների:

Գործակալությունը նշում է, որ ջերմ ընդունելությունից հետո ռուսներին տեղափոխել են հյուրանոց:

Հաղորդվում է նաև որ չվերթը չարթերային չի եղել:

Կապված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 30-ից հանել էր Թուրքիայի դեմ սահմանափակումները:




Լրահոս