
ArmԼur.am-ն արդեն հայտնել էր, որ պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պարտականություններից: Լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ բացել շատ փակագծեր` ասելով, որ հարցերին կպատասխանի ավելի ուշ: Սակայն նա չթաքցրեց, որ այսուհետ կկարողանա ավելի ազատ խոսել` չլինելով կաշկանդված:
«Ես ավելի ազատ կարտահայտեմ իմ կարծիքը, որը լինելու է արդեն կոնկրետ Վահան Բաբայան պատգամավորի կարծիք», – ընդգծեց նա: Բաբայանն այդպես էլ անպատասխան թողեց կուսակցությունից դուրս գալու մասին բոլոր հարցերը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: