ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հատուկ ուղերձ է փոխանցել: Այս մասին հայտնում է իրանական Press TV անգլիալեզու հեռուստաալիքը:
Սերգեյ Շոյգուի և ԻԻՀ նախագահի հանդիպումը կայացել է փետրվարի 21-ին Թեհրանում: Շոյգուն պատմել է վերջին փոփոխությունների մասին՝ կապված տարածաշրջանի կայունության և Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին բանակցություններին:
Իր հերթին Հասան Ռոհանին պատմել է սիրիական ճգնաժամի կարգավորման՝ Թեհրանի դիրքորոշման մասին:
Անցած շաբաթ Ռուսաստանն ու Իրանը համաձայնության էին հասել՝ իսլամական հանրապետությանը C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան