Ռուսաստանն ու Իրանը ռազմական համագործակցության աննախադեպ մակարդակի են հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հատուկ ուղերձ է փոխանցել: Այս մասին հայտնում է իրանական Press TV անգլիալեզու հեռուստաալիքը:

Սերգեյ Շոյգուի և ԻԻՀ նախագահի հանդիպումը կայացել է փետրվարի 21-ին Թեհրանում: Շոյգուն պատմել է վերջին փոփոխությունների մասին՝ կապված տարածաշրջանի կայունության և Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին բանակցություններին:

Իր հերթին Հասան Ռոհանին պատմել է սիրիական ճգնաժամի կարգավորման՝ Թեհրանի դիրքորոշման մասին:

Անցած շաբաթ Ռուսաստանն ու Իրանը համաձայնության էին հասել՝ իսլամական հանրապետությանը C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս