
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է կարիերան ավարտել մանչեսթերցիների կազմում:
Արգենտինացի ֆուտբոլիստը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «քաղաքայինների» հետ, որը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականը: Թիմի հաջորդ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստվում է թիմը կառուցել նրա շուրջ: