
Լուսանկարների հեղինակը հայ լուսանկարիչ Ալեքսանդր Պետրոսյանն է, ով, ինչպես գրում է bigpicture.ru-ն, ժամանակակից լուսանկարիչներից «ամենապետերբուրգցին» է:
Ալեքսանդրը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 2000թ.-ից: 2003թ. դարձել է Պետերբուրգի «Իմ շրջանը» ամսագրի ֆոտոթղթակից, ապա 2008թ. տեղափոխվել «Կոմերսանտ»: Նա համագործակցել է Newsweek, National Geographic, GEO-ի հետ: Ստացել է «Լավագույն լուսանկարիչ», «Տարվա լուսանկարիչ» և մի շարք այլ մրցանակներ: