
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի բացառում Եվրո-2016-ի խաղերին Կարիմ Բենզեմայի հրավերը հավաքական: Հարձակվողը հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից`«Լիոն»-ի կիսապաշտպան Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով:
«Կա դատարան , կա ֆեդերացիա: Այս պահի դրությամբ Բենզեման չի կարող կանչվել, քանի որ ես չեմ կարող նրան հրավիրել: Ֆեդերացիայի նախագահը պետք է որոշում կայացնի: Չի բացառվում, որ նույնիսկ շարունակվող հետաքննության դեպքում նա կարող է հրավիրվել հավաքական: Այդպիսի բան արդեն եղել է, մենք որոշում կկայացնենք: Հիմա դատարանի հարց կա և պետք է սպասենք և հետևենք իրադարձությունների զարգացմանը», – ընդգծեց նա: