«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց՝ ի աջակցություն իրենց համախոհ, կալանավորված Գևորգ Սաֆարյանի: Սակայն ճակատի անդամներին թույլ չեն տալիս բողոքի ակցիա անցակցնել Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկն ու պահանջեց փոխել ակցիայի վայրը՝ պատճառաբանելով, որ այն խաթարում է կալանավորների առօրյան և կարող է վատ ազդեցություն ունենալ նրանց վարքի վրա:
Նա կոչ արեց ակցիան այլ վայրում անել, սակայն ակցիայի մասնակիցները շարունակում են իրենց ակցիան իրականացնել և չեն պատրաստվում հեռանալ: