
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ հատվածում տեղադրված է Վերին Ոսկեպար գյուղի անվանումով ցուցանակ: Սակայն Վերին Ոսկեպար գյուղ երբեւէ չի եղել, նշված տարածքում մինչեւ 1992թ. հունիսի 8-ը, մինչեւ Ադրբեջան տեղափոխվելը, ապրել են Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող, վարչականորեն Ադրբեջանի մաս կազմող Յուխարի Ասքիպարա գյուղի բնակիչները: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակին գրված է՝ Ն. Ոսկեպար, այսինքն՝ Ներքին Ոսկեպար:
Ներքին Ոսկեպար անունով գյուղ եւս չի եղել, եղել է ադրբեջանական Աշաղի Ասքիպարա գյուղ, որտեղից մարտական գործողությունների հետեւանքով 1992թ. հունիսի 14-ին բնակչությունը հեռացել է: Հիմա այդ գյուղի տարածքում ադրբեջանական հենակետեր են:
Ոսկան Սարգսյան
Տավուշ