Ինձ գոլեր են պակասում. Ռոբեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբերտ կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Յուվենտուս»-ի դեմ խաղի հույսերով: Հանդիպումը կկայանա այսօր Թուրինում:

«Ես զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ գտնվում: Միակ բանը, որն ինձ պակասում է, իմ ազգանվան առջև եղած գոլերն են: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր գոլեր են խփում, սակայն, երբ նրանց մոտ չի ստացնում, մենք պետք է փորձենք օգնել:

«Յուվենտուս»-ի դեմ խաղում ամեն ինչ մեզնից է կախված, կպատրաստվենք ինչպես կարգն է: Գիտենք, որ Դիբալան շատ տաղանդավոր է և կարող է որոշել ցանկացած խաղի ելքը», – ասել է Ռոբենը:




Լրահոս