Լոռիում տեղի ունեցած սպանությունից հետո միջպետական ավտոճանապարհին ինքնաձիգներով ոստիկաններ են հսկում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 22-ին սահմանամերձ Բաղանիս գյուղում՝ միջպետական ավտոճանապարհի եւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում, հերթապահում էին  ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 4-5 աշխատակիցներ: Պարզվեց` իրականացվող հսկողությունը կապված է փետրվարի լույս 22-ի գիշերը Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտ տեղի ունեցած սպանության հետ. հրազենից ստացած վիրավորումներից մահացել է այդ գյուղի 44-ամյա բնակիչ Նվեր Քոչինյանը: Այդ սպանության մեջ կասկածվում եւ  իրավապահների կողմից որոնվում է Վահագնիի բնակիչ Արմեն Կախյանը: Վերջինիս ընտանիքի 7 անդամները 2000թ. հունվարի 28-ին Վահագնիում անհայտ անձանց կողմից սպանվել էին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս