Արարատում տղամարդու այրված դին գյուղի որսորդներն են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սև Ջուր գետի միջից հայտնաբերվել է այրված, անձը չպարզված տղամարդու դի:

ArmLur.am-ին Նորամարգի համայնքապետ Սարգիս Գալստյանը հայտնեց, որ տղամարդն իրենց համագյուղացին չէ: Համայնքապետին նման համոզման է բերել այն հանգամանքը, որ գյուղում բացակա մարդ չկա. «Բոլորն իրենց տեղում են: Ոչ ոք չի կորել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Սարգիս Գալստյանը նշեց, որ տղամարդուն գյուղի երկու որսորդներն են հայտնաբերել և շտապ ոստիկանություն ահազանգել. «Երկու որսորդ գնացել էին այդ տարածքում որսի ու նկատել են, որ դի է ընկած: Զանգել են ոստիկանություն: Թե ում դին է, չենք կարող դեռևս ասել: Չենք էլ ճանաչում»:

Նշենք, որ նախօրեին կրկին Արարատի մարզում՝ այս անգամ Մրգավետ գյուղում, նորածին տղա երեխայի կիսաայրված դի էր հայտնաբերվել: Փոքրիկի՝ ջրատարում հայտնաբերվելու հանգամանքները քննչական կոմիտեում պարզվում են:




Լրահոս