Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում:
«Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 20-ից 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում դիտել փառատոնի ֆիլմերից մեկը, ընկերների հետ լուսանկարվել կինոթատրոնի սրահում տեղադրված Best Friends վահանակի մոտ և ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև փետրվարի 27-ը, ժամը 14։00-ն։ Մրցույթի պայմաններին բավարարող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Ֆեյսբուքում Beeline Armenia պաշտոնական էջում և կմասնակցեն քվեարկությանը: Հաղթող կճանաչվեն առավելագույն թվով քվե հավաքած երեք լուսանկարների հեղինակները:

«Beeline-ի աջակցությամբ անցկացվող Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն հայ հանդիսատեսին հնարավորություն է տալիս ծանոթանալ Բրիտանական կինոարվեստի լավագույն գործերին, այլ նաև օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթը փառատոնի մասնակիցների և հատկապես երիտասարդների մոտ կամրապնդի մեր կյանքի կարևորագույն գաղափարներից մեկը` ընկերությունը, դառնալով ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու ևս մեկ առիթ և բազմապատկելով փառատոնի պարգևած դրական զգացողություններն ու վառ տպավորություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մրցույթները հրաշալի հնարավորություն են մարդկանց ներգրավելու փառատոնի շրջանակում: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները միանում են աս նախաձեռնություններին և իրենց ներդրումն ունենում փառատոնի տարածման գործում», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Լավագույն ընկերներ» մրցույթն ավարտվում է մարտի 7-ին: Մրցույթից հետո հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում` https://www.facebook.com/beeline.am հասցեով:
«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.britishcouncil.am/best-friends-contest
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը։




Լրահոս