Նվերներ` Բերձորի մանկապարտեզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև կնքված բարեկամության հուշագրի համաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հրավերով, փորձի փոխանակման նպատակով, կրկին Մալաթիա-Սեբաստիայում էին գտնվում Քաշաթաղի շրջանի Բերձորի մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները:

Մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը մասնակցել է նաև <<Գրքի տոնին>> և Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին:
Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունից Բերձորի մանկապարտեզին նվիրաբերվել են խոհանոցային պարագաներ, կենցաղային տեխնիկա, մեթոդական գրականություն և դիդակտիկ նյութեր:




Լրահոս