«Ռեալ»-ը կարող է վաճառքի հանել Բեյլի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը կարող է վաճառքի հանել թիմի հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը: Ֆուտբոլիստը վերջերս հաճախակի վնասվածքներ է ունենում, և ակումբը մտահոգված է նրա երկարատև ապաքինումների պատճառով. հայտնում է AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը խաղադաշտում անցկացրել է հնարավոր խաղաժամանակի 44 %-ը: Իսկ 2013 թվականից սկսած`ֆուտբոլիստը խաղացել է 8620 րոպե՝ հնարավոր 13590-ից:




Լրահոս