Զիդանն իր թիմում ցանկանում է տեսնել Ագուերոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը ձեռք բերելու խնդրանքով:

Չնայած արգենտինացին բազմիցս հայտարարել է անգլիական ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգելու պատրաստակամության մասին, Զիդանը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Ագուերոյին:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է 18 հանդիպումների՝ հեղինակելով 14 գոլ:




Լրահոս