Վարդգես Գասպարին տեղափոխվել է հոգեբուժարան` փորձաքննության. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

azatutyun.am-ը գրում է. Դատարանի որոշմամբ, ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղափոխվել է «Նորք» հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության։ Այդ մասին «Ազատության»-ն ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին «Ազատության»-ն ասաց, որ առավոտյան է տեղեկացել ամուսնու՝ հոգեբուժարան տեղափոխելու մասին։ «Երեկ ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան՝ ասելով, որ իրավունք չունեմ։ Այսօր առավոտյան թույլատրեցին, բայց նշեցին, որ Գասպարին այնտեղ չէ, տեղափոխվել է հոգեբուժարան», – ասաց Անահիտ Այվազին։

«Ազատության»-ը հաջողվեց հոգեբուժարանում հանդիպել Գասպարիին։ Նա միայն մեկ նախադասություն հասցրեց ասել. – «Ես լավ չեմ»։ Ոստիկանները այլևս չթույլատրեցին զրուցել նրա հետ։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս