Լուծի դեպքեր հոգեբուժարանում. մեկ անձ մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` օրերս արտառոց դեպք է եղել Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Կետրոնում թվով մոտ 20 անձ թունավորվել է, եւ նրանց տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն
Ավելին, հիվանդանոցում տարածված լուրերիհամաձայն` 82 տարեկան պապիկ է մահացել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հետ` հասկանալու համար` թունավորումը սննդային է եղել, թե դեղորայքային, եւ, առհասարակ, 82 տարեկան պապիկը մահացել է թունավորման հետեւանքով, թե ոչ:

-Պարո՛ն Խաչատրյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` օրերս Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում բուժվող թվով մոտ 20 անձ թունավորվել է, եւ նրանց տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

-Չկա նման բան, 20 հոգի չի տեղափոխվել, ընդամենը մեկ հոգի է տեղափոխվել, եւ որեւէ կապ չունի… ի՞նչ թունավորում, 20 հոգի մեր մոտից որեւէ տեղ չի գնացել, սուտ է:

– Իսկ ի՞նչ կասեք 82 տարեկան պապիկի մահվան մասին, ինչո՞ւ է նա մահացել:Մեզ հասած լուրերի համաձայն`թունավորումնէ եղել նրա մահվան պատճառը:

-Պապիկը քրոնիկ սիրտանոթային հիվանդ պապիկ է եղել, որը վերջին մեկ-երկու ամսվա մեջ առնվազն 4 անգամ իր համար շտապօգնոթյուն է եկել հիվանդանոց, ծանր հիվանդություն ունեցող մարդ է եղել:Իր ճնշումը ընկել է, մենք միջոցառումներ ենք արել, չենք կարողացել իրեն վերականգնել, շտապօգնություն ենք կանչել եւ շտապօգնությունով գնացելէ վերակենդանացման բաժանմունք եւ վերակենդանացման բաժնում երկու ժամ հետո մահացել է: Մեզ նախնականով ասել են, որ ինսուլտն է եղել մահվան պատճառը:

-Հիմա հստակեցնենք, հիվանդանոցում թունավորման դեպք չկա՞:

-Ես Ձեզ ասում եմ` մեր հիվանադանոցից Էրեբունի 20 թունավորման դեպք չի գնացել: Մենք ունենք որոշակի լուծի դեպքեր, որի հետ կապված անում ենք գործառույթներ, այդ թվում սննդի տեսչությունն է իրականացնում իր միջոցառումները,այդ թվում` առողջապահական տեսչական մարմինները:

Մենք լուծի դեպք ունենք հիվանդանոցում այս մեկ շաբաթվա ընթացքումանընդհատ, 10 հոգի, 5 հոգի, դրա համար անհագստացել են, մենք ինքներս հրավիրել ենք, որ գան, հետազոտեն, թե որտեղիցէ խնդիրը գալիս: Բայց, կրկնում եմ, պապիկը լուծի հետ կապ չունի, նա երկար ժամանակ հիվանդ է եղել եւ արդեն 7 տարի մեր հիվանդանոցում էր, եղել է մեր դատապարտյալների բաժանմունքում, ուղիղ մեկ տարի առաջ դատարանի որոշումով տեղափոխվել է սովորական բաժանմունք, բայց էլի հարկադիր բուժման:

Քնար Մանուկյան




Լրահոս