Արմեն Երիցյանն ազատվեց ՏԿԱԻ նախարարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի այսօրվա հերթական հրամանագրերից մեկով ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ազատվել է պաշտոնից: Հրամանագրում ասվում է՝ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն Երիցյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ այս փոփոխությունը կապված է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմման հետ:




Լրահոս