Հետագա հաջողություններ եմ մաղթում նորանշանակ նախարարին. Արմեն Աշոտյանը հրաժեշտ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՆ նախկին նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրառում է թողել.

«Ավարտելով Հայաստանի կրթության և գիտության նախարարի իմ լիազորությունները՝ շնորհակալությունս եմ հայտնում՝

– Երկրի Նախագահին՝ վստահության, այս տարիների ընթացքում ոլորտին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար;
– Կառավարության ղեկավարին՝ համատեղ գործունեության և թիմային աշխատանքի համար;
– Կառավարության բոլոր անդամներին՝ գործընկերության և ընկերության համար;
– ՀՀ ԿԳՆ աշխատակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի և գիտելիքի միջոցով Հայրենիքը շենացնելու հավատի համար;
– Բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և գիտնականներին՝ իրենց աշխատանքային նվիրվածության և առաքելության համար;
– Մեր աշակերտներին և ուսանողներին՝ իրենց պայծառության և մեր երկրում իրենց ապագան սեփական խելքով կառուցելու պատրաստակամության համար;
– Լրատվական միջոցներին՝ լուսաբանման, քննադատության և դրվատանքի համար:
– Մայր Աթոռին, մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և հետևողական սատարման համար;
– Մեր քաղաքացիներին՝ մեր երեխաներին լավ կրթություն և դաստիարակություն տալու մեր համատեղ ջանքերի համար:

Հետագա հաջողություններ եմ մաղթում նորանշանակ նախարարին, նախարարության կոլեկտիվին և ամբողջ ոլորտին իրենց դժվար, բայց շնորհակալ ու կարևոր գործում»:




Լրահոս