«Յուքոմը»՝ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Խաչատրյան լուռ հակամարտության կիզակետում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարող է անհավանական թվալ, բայց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը կրկին հանվել է կառավարության նիստի օրակարգից: Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է:

Առաջին անգամ հարցը փետրվարի 11-ի նիստի օրակարգում էր հայտնվել, բայց մինչեւ նիստը սկսվելը վաղ առավոտյան այն հանվել էր: Ինչպես արդեն նշել էինք, այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի լուռ հակամարտության կիզակետում է հայտնվել: Խաչատրյանը ցանկանում է արտոնություններ պոկել կառավարությունից իր հարազատներին պատկանող «Յուքոմի» համար, իսկ Աբրահամյանն էլ այդ կերպ «իր փայ» վատությունն է անում իր հակառակորդին:

Այս պատմության մեջ կա եւս մի ուշագրավ դետալ: Հարցը կառավարության նիստի օրակարգերում պարբերաբար հայտնվում ՀՀ էկոնոմիկայի այլեւս նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի նախաձեռնությամբ: Վերջինս էլ, ինչպես հայտնի է, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Հովիկ Աբրահամյանի հետ:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Ճշմարիտյանը պետք է եւս երեք հարց ներկայացներ: Իսկ մեկ այլ, արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ներկայացնելու էր երկու օրակարգային հարց:  Հարցերը օրակարգում մնացել են, իսկ նշված նախարարներն արդեն նախկին են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս