
Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ երկիրը մինչև 2020թ. 3,6 միլիոն փախստական կընդունի. փոխանցում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2016-2020թթ. Գերմանիան տարեկան մոտ կես միլիոն փախստական կընդունի: Այսպիսով` 1,1 միլիոն փախստականների հետ, ովքեր ժամանել են Գերմանիա 2015թ., ընդհանուր թիվը կկազմի 3,6 մլն:
Գերատեսչությունում ներգաղթյալների նման թիվը «տեխնիկական բնույթի ենթադրություն» են անվանում, որը ծառայում է ապագայում երկրի տնտեսական զարգացման գնահատականի համար:
Նշվում է, որ Բեռլինը հրաժարվում է պաշտոնական կանխատեսում անել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան