Հրապարակ. Մարզերում աշխատավարձի պարտքը շարունակում է աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Ապրիլի 23-ի “Մեկ ամսում Սյունիքը յոթ միլիոն դրամ պարտք է կուտակել” հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ համայնքներում աշխատավարձի պարտքը 78,2 միլիոն դրամ է: Հենվել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալների վրա: Նույն աղբյուրի համաձայն, երկու ամիս անց` հունիսի 15-ի դրությամբ, ՀՀ համայնքներում աշխատավարձի պարտքը 108,2 միլիոն դրամ է: Հատկապես “աչքի են ընկել” Գեղարքունիքն ու Արմավիրը:
Առաջվա նման պարտքեր չունեն Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի համայնքները: Արագածոտնի համայնքները նոր պարտքեր չեն կուտակում, բայց հնից եկող 5,169 միլիոն դրամ պարտքն են “շալակած տանում”: Շիրակն էլ նույն վիճակում է, հնից տանում է 1,532 միլիոն դրամ աշխատավարձի պարտք ու նորը չի կուտակում: Սյունիքում ամբողջությամբ մարել են ապրիլին եղած ողջ պարտքը: Հիշեցնենք, որ այստեղ նոր մարզպետ ունեն` “ժամանակավոր պաշտոնակատար” կարգավիճակով:
Շարունակությունը` “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս