Մարսելոն կարող է չմասնակցել «Ատլետիկո»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի մասնակցությունը «Ատլետիկո»-ի դեմ առաջիկա դերբիում հարցականի տակ է. հայտնում է Marca-ն:

Բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել ավարտել թիմի վերջին մարզումն ու ստիպված է եղել լքել խաղադաշտը: Պարզվել է, որ նա մկանների հետ կապված խնդիրներ ունի:

Մարսելոն նաև խնդիրներ ունի ուսի հետ կապված, և «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը նրա մասնակցությունը հարցականի տակ է դրված:




Լրահոս