Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին ՍՓԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինատներն են` հուսիսային լայնության 38.59 աստիճան եւ արեւելյան լայնության 44.79 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Դեռեւս զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Հայաստանի հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել: