Քաղաքապետ չդարձած` հաղթած տղա եմ. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ընտրություններին մասնակցելու ծրագիր ենք մշակել և պիտի աշխատենք բոլոր այն տեղերում, որտեղ հնարավորություն կա  ընտրություններին մասնակցելու: Այսօր Հրազդանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարբեր վայրերում սպասվող ՏԻՄ ընտրություններին, այս մասին նշեց «Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Սասուն Միքայելյանն իր խոսքում նշեց, որ ինքն անցած ընտրություններում հաղթած, բայց քաղաքապետ չդարձած  տղա է:  Իմ իշխանությունները իմ ժողովուրդն են: Ես պայքարելու եմ, որ ժողովուրդի տված ձայնը տեղ հասնի:  Ամբողջ ՀՀ-ն գիտի, թե այստեղ ընտրություններն ինչպես են կայացել: Ճնշել, ասել էին, որ Միքայելյանին չընտրեք», – ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ ընտրությունները մշտապես կեղծվում են, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում  ընտրությունների կեղծիքները գաղտնիք չեն, քանի որ դրանք մեր աչքի առջև են կայացել: «Մենք պետք է կարողանանք այդ պրոցեսի քաղաքական կողմը նայենք: Ամեն անգամ ամեն ինչ արվում է, որ անձանց ներշնչեն, որ դուք չեք որոշում», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը պատրաստվում է առաջադրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:




Լրահոս