Ինչպես են ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ի հետ ձեռք ձեռքի բռնած տարիներ շարունակ թալանում Հայաստանի բնակչությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկայի ոլոտում առկա ամենաթողության դեմ անցած տարվա հունիսին ծավալված բողոքի ցույցերից հետո, թվում էր, թե ՀՀ իշխանություններն այս ոլորտից «գումարներ կպցնելու» գործում միառժամանակ զսպվածություն կդրսեւորեն: Սակայն ժամանակը հերթական անգամ ապացուցեց ժողովրդական ասացվածքի ճշմատացիությունը` կարմիր կովը կաշին չի փոխի, ասել է, թե նախիրն ինչպես թալանել է, այնպես էլ շարունակելու է այդ անել, քանի նման հնարավորություն ունի:

ՀՀ կառավարության անցած հինգշաբթի` փետրվարի 18-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը գաղտնիության պայմաններում հաստատեց Համաշխարհային բանկից վարկ վերցնելու մասին մի ծրագիր, որի մանրամասները մինչ օրս այդպես էլ չեն հրապարակվում: Այսինքն՝ չի հրապարակվում, թե ՀՀ կառավարությունը որքան գումար է վարկով վերցնում, այդ գումարն ինչպես է ծախսվելու եւ այսպես շարունակ:

Նախօրեին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մի հաղորդագրություն է տարածել, որով իբր վարկի վերաբերյալ պարզաբանումներ են տվել: Իրականում, սակայն, այդ հաղորդագրությունում ավելի երկար ձեւակերպումներով կրկնել են դեռեւս ՀՀ կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ասածներն առ այն, որ վարկով վերցված գումարներով մարելու են Հայաստանի էներգետիկ համակարգի պետական ընկերությունների հանդեպ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքերը:

Իսկ ամենակարեւորն այն է, որ ստեղծված իրավիճակը փաստում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են ամենաուշը այս տարվա օգոստոսին էլէներգիայի սակագինը իջեցնել մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ին եղած մակարդակը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս