
«Լոս Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին:
«Դեռ վստահ չեմ, բայց հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինը դառնա իմ մարզական կարիերայում: Աստիճանաբար կսկսեմ նախապատրաստվել մարզչական գործունեությանը: Ֆուտբոլի միությունը հետևում է, որպեսզի հավաքականի նախկին ֆուտբոլիստները հնարավորություն ունենան մարզչական ուղի սկսել հարմարավետ պայմաններում: Մրցաշրջանի ընթացքում ինձ հրավիրել են միջազգային տարբեր միջոցառումների», – նշել է Ջերարդը: