Փետրվարի 27-ի ժամը 00:00-ից ռուսական ռազմատիեզերական ուժերն ամբողջությամբ կդադարեցնեն Սիրիայում «կանաչ գոտու» ուղղությամբ ավիահարվածները. փոխանցում է Lifenews-ը:
Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Համապատասխան հրամանն արձակվել է ՌԴ պաշտպանության նախարարի կողմից գլխավոր գերագույն հրամանատարի հայտարարությունից անմիջապես հետո»,-հայտնել է Ռուդսկոյը:
Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերից Սիրիայում հրադադար կսահմանվի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան