Անցնող շաբաթն, իրոք, հագեցած էր բազմապիսի իրադարձություններով` սկսած ՄԻՊ-ի ընտրությունից, ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրումից մինչև Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների բողոքը: Armlur.am-ն ամփոփում է շաբաթը:
Փետրվարի 24-ին նախագահի նստավայրում կնքվեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որով ՀՅԴ-ն կիսում է քաղաքական պատասխանատվությունը կառավարման բոլոր ոլորտների համար։ Դաշնակցականների կողմից համաձայնագիրը ստորագրած Աղվան Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ այս քայլի հետեւանքով իրենք ժողովրդի վստահությունը չեն կորցնի։ Ստորագրումից ժամեր անց Սերժ Սարգսյանն արդեն նշանակեց Դաշնակցական նախարարներին։ Արմեն Աշոտյանի փոխարեն` Կրթության եւ գիտության նախարար է նշանակվել Լեւոն Մկրտչյանը, Կարեն Ճշմարիտյանի փոխարեն` էկոնոմիկայի նախարար է դարձել Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը զբաղեցրել է նորաստեղծ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ղեկավարի պաշտոնը։
Արդեն հաջորդ օրը` փետրվարի 25-ին կառավարության նիստին նորանշանակ նախարարները մասնակցեցին առաջին անգամ. Նրանք լրագրողների համար այդպես պահանջված դեռ չէին եղել: Հարցերն ամենացավոտ խնդիրների մասին էին, սակայն նորանշանակ նախարարները ժամանակ խնդրեցին` հայտարարելով, որ ամեն ինչ լավ կլինի:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան