Մոսկվայում Նեմցովի հիշատակին նվիրված ցույցին մոտ 24 հազար մարդ է մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ցույցին մոտ 24 հազար մարդ է հավաքվել Մոսկվայում. փոխանցում է Gazeta.ru-ն:

Ցուցարարների ձեռքներին «Սպանվել է ճշմարտության համար» և այլ գրառումներով պաստառներ են եղել:

Հաղորդվում է ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների մասին: Բացի այդ, հայտնի է դարձել, որ Վորոնեժում անհայտ անձինք ձու, ալյուր և կանաչ ներկ են լցրել Նեմցովի հիշատակին նվիրված ցույցի մասնակիցների վրա:

Ռուս ընդդիմադիր գործչի սպանությունից անցել է ուղիղ մեկ տարի: Նա սպանվել է փետրվարի 27-ի գիշերը Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: Նրա հետ է եղել նաև նրա ընկերուհին՝ 24-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան: Նեմցովի սպանությունը դեռևս բացահայտված չէ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս