
Հունիսի 25-ին, ժամը 13:40-ին, Լեռնային Ղարաբաղի ԱՆ Դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մասհաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:00-ին, Հանրապետական հիվանդանոցից իրենց մոտ է տեղափոխվել 51-ամյա Կառլեն Վազգենի Փիրումյանի դիակը` ախտաբանաանատոմիական հերձման համար, որի զննման ժամանակ հայտնաբերվել է աչքի եւ այտի արյունազեղումներ:
ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ քննչական խումբ է մեկնել: Կատարվում են ստուգումներ: